«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գլխավորել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը՝ ակումբային մակարդակում անցկացրած խաղերի քանակի և գոլերի հարաբերակցությամբ: Վարկանիշը կազմել է Give Me Sport կայքը:
33-ամյա արգենտինացին 726 խաղում խփել է 630 գոլ, նրա վարկանիշը կազմում է 0,87 գոլ մեկ խաղում: Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով 812 խաղում խփել է 626 գոլ (0.77): «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին եզրափակում է լավագույն եռյակը (472 խաղում 345 գոլ, 0,73):
Լավագույն տասնյակը հետևյալն է.
- Լիոնել Մեսսի (0.87)
- Կրիշտիանու Ռոնալդու (0.77)
- Ռոբերտ Լևանդովսկի (0.73)
- Լուիս Սուարես (0.67)
- Նեյմար (0.65)
- Կիլիան Մբապե (0.65)
- Հարի Քեյն (0.63)
- Զլատան Իբրահիմովիչ (0.62)
- Էդինսոն Կավանի (0.61)
- Ռուդ Վան Նիստելրոյ (0.60)