Ֆրանսիական «Նանսին» կրճատել է ակումբի աշխատակիցներին վճարվող գումարների չափը, տեղեկացնում է L’Équipe-ն:
Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ակումբը բավական լուրջ խնդիրների առջև է կանգնել և ցանկանում է կրճատել ծախսերը:
Նշվում է, որ բոլոր աշխատակիցներն էլ ըմբռնումով են մոտեցել այդ որոշմանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում «Նանսին» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: