«Լիվերպուլի» ղեկավարությունը հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու տարբերակով: Այս մասին հաղորդում է El Desmarque-ը:
Մբապեին ձեռք բերելով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը», բայց մերսիսայդցիները հույս ունեն 20-ամյա ֆրանսիացու համար պայքարում շրջանցել մրցակիցներին:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ «Լիվերպուլը» ֆինանսական խնդիրներ չի ունենա Կիլիանի բարձր արժեքի պատճառով, քանի որ ակումբն անցած տրանսֆերային պատուհանում շատ գումար չի ծախսել:
Սպասվում է, որ Մբապեն 2019/20 մրցաշրջանից հետո կլքի ՊՍԺ-ն, բայց ամենայն հավանականությամբ ՊՍԺ-ն կհրաժարվի հարձակվողին այլ ակումբի վաճառել անգամ մեծ փոխհատուցման դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ՊՍԺ-ի կազմում: