Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերթական անգամ խոսել է Մբապեի ապագայի մասին և հայտարարել, որ ֆրանսիացին միշտ երազել է հանդես գալ «Ռեալի» կազմում: ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն կոչ է արել ֆրանսիացի մասնագետին դադարեցնել այլ թիմի ֆուտբոլիստների մասին զրույցները:.
«Անկեղծ ասած, այս խոսակցությունները արդեն նյարդայնացնում են: Սա առաջին անգամը չէ, երբ Զիդանը խոսում է Կիլիանի մասին, որը շատ կարևոր է մեզ համար: Հիմա լավագույն ժամանակը չէ նրան շեղելու համար:
Մբապեն ևս երկուսուկես տարվա պայմանագիր ունի մեզ հետ, այնպես որ անընդհատ խոսել այն մասին, թե ինչ է ուզում, ինչի մասին է երազում…
Եթե մենք կարող ենք դադարեցնել նրա ապագայի մասին խոսակցությունները, եկեք վերջապես անենք դա», – բրազիլացու խոսքը մեջբերում Է BBC-ն։