«Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգոն խոսել է «Գալաթասարայի» հետ խաղում (6:0) իր հեթ-տրիկի մասին.
«Լսել, թե ինչպես է «Սանտիագո Բերնաբեուն» անունդ վանկարկում, երազանք է: Իմ երազանքը կատարվեց:
Ամեն ինչ շատ արագ ստացվեց, քան ես սպասում էի: Ցանկանում եմ հանգստություն պահպանել և օր օրի ավելի շատ աշխատել»,- բրազիլացու խոսքն է մեջբերել Marca-ն:
18-ամյա ֆուտբոլիստը խոսել է նաև թիմակիցների վերաբերմունքի մասին.
«Իմ թիմակիցները լավ մարդիկ են, նրանք ինձ վստահություն են հաղորդում»,- ասել է Ռոդրիգոն: