«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել ԱՊԼ-ում «Լիվերպուլի» հաղթանակների մասին, որոնց թիմը հասել է խաղերի վերջին րոպեներին:
«Երբ «Լիվերպուլը» վերջին րոպեներին հաղթանակ է կորզում, տղաս ու աղջիկս ասում են, որ նրանք հաջողակ են: Ես նրանց ասում եմ, որ դա այդպես չէ: Նախորդ և այս մրցաշրջանում «Լիվերպուլի» հաճախակի հաղթանակները վերջին րոպեներին խոսում են այն մասին, որ այս թիմը մինչև վերջ պայքարելու անհավանական որակ ունի: Ահա թե ինչու եմ ես իմ խաղացողներին, ոչ միայն տղայիս ու աղջկաս, ասել, որ դա սովորական բախտը բերել չէ», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել Goal-ը:
«Լիվերպուլն» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 11 խաղում վաստակած 31 միավորով: «Մանչեսթեր Սիթին» 25 միավորով 2-րդն է: