«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի ներկայացել պարտադիր մամուլի ասուլիսին ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո (1:1): Այս մասին հաղորդում Է La Gazzetta dello Sport-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ մարզիչը լքել է ստադիոնը եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո։ Նրա օրինակին հետևել է ամբողջ թիմը։
Տեղի ունեցածը մամուլը կապում է մարզչի և ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի լարված հարաբերությունների հետ: Հաղորդվում է, որ վերջինս վերջերս հաճախ է միջամտում թիմի մարզումային և կազմակերպչական գործընթացներին: Մասնավորապես, Ա Սերիայի խաղում «Նապոլիի» պարտությունից հետո Դե Լաուրենտիսը մեկ շաբաթով փակել է մարզաբազայում գտնվող խաղացողներին։ Անչելոտին դեմ էր նման դաստիարակչական քայլին։
La Gazzetta dello Sport-ի աղբյուրները հայտնում են, որ մի շարք խաղացողներ կապվել են փաստաբանների հետ, քանի որ Դե Լաուրենտիսի որոշումը համարել են իրենց պայմանագրային պարտավորությունների խախտում: