«Ռոման» «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալած պաշտպան Քրիս Սմոլինգին ձեռք բերելու առաջարկը ավելացրել է մինչև 12 միլիոն եվրո + 3 միլիոն եվրո բոնուսների տեսքով, հաղորդում Է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Շիրան իր թվիթերյան էջում:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Հռոմում կայացել է ակումբների ներկայացուցիչների միջև առաջին հանդիպումը և իտալական ակումբի ղեկավարությունը առաջարկ է արել 29-ամյա պաշտպանի համար 10 մլն եվրոյի չափով:
«Ռոման» հույս ունի Սմոլինգի հետ պայմանագիր կնքել մշտական հիմունքներով։ Ակումբը Սմոլինգի համար պատրաստում է պայմանագիր մինչև 2024 թվականը՝ տարեկան 3,2 միլիոն եվրո աշխատավարձով։