Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խոսե Մարիա Գուտյերես Հերնանդեսը, ով հայտնի է Գուտի անունով, զբաղեցրել է «Ալմերիայի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերի միջև համաձայնագրի ժամկետները չեն նշվում։ Թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Գուտին փոխարինել է Պեդրո Էմանուելին, որի հետ պայմանագիրը խզվել էր ավելի վաղ:
Գուտին «Ռեալի» սան է և որպես ֆուտբոլիստ հանդես է եկել ակումբի կազմում գրեթե ողջ կարիերայի ընթացքում՝ 1994-2010-ը: «Արքայական» ակումբից հեռանալուց հետո նախկին կիսապաշտպանը մեկ մրցաշրջան անցկացրել է «Բեշիկթաշում», իսկ հետո ավարտել է կարիերան: Իր մարզչական ուղին Գուտին սկսել է 2013 թվականին հարազատ «Ռեալում», որտեղ հինգ տարի գլխավորել Է մինչև 19 տարեկանների թիմը: Նախորդ տարվանից մինչև վերջերս իսպանացին աշխատել է «Բեշիկթաշի» մարզչական շտաբում որպես օգնական:
«Ալմերիան» 14 տուրից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը Սեգունդայի մրցաշարային աղյուսակում։
Մանրամասները ՝ ” առաջնությունում»:
https://www.championat.com/football/news-3891885-legenda-reala-guti-vozglavil-almeriju-komanda-idjot-vtoroj-v-segunde.html?utm_source=copypaste