Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Լացիոն» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» հետ և 5-1 հաշվով ջախձախիչ հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը բացվեց խաղի արդեն 39-րդ րոպեին, երբ տանտերերի ֆուտբոլիստ Սոֆյան Ամրաբատն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը: Հռոմեացիները հաշիվը հավասարեցրին միայն առաջին կեսին ավելացրած րոպեին. Չիրո Իմմոբիլեն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը: 56-րդ րոպեին «Լացիոյին» առաջ մղեց Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը: Մի քանի րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկեց Խոակին Կորեան: 83-րդ րոպեին Իմմոբիլեն դուբլ ձևակերպեց, իսկ 90+4-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը՝ դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
«Լացիոն», վաստակելով 75 միավոր, Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Վերոնան» 46 միավորով 9-րդ տեղում է:
Տուրի մյուս խաղերում «Ուդինեզեն» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Կալյարիին», ՍՊԱԼ-ը 1-1 է խաղացել «Տորինոյի» հետ, իսկ «Ռոման», ինչպես արդեն հայտնել ենք, սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության է հասել «Ֆիորենտինայի» նկատմամբ: