Հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել կարիերան: Ֆարֆանի՝ «Լոկոմոտիվի» հետ պայմանագիրն ավարտվում է հուլիսի 31-ին:
«Զգում եմ, որ խաղադաշտում դեռ կարող եմ օգտակար լինել: Ինձ լավ եմ զգում ու դրական եմ տրամադրված: Սպասում եմ նոր մարտահրավերի»,-ասել է Ֆարֆանը:
Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում անցկացրած 68 խաղում Ֆարֆանը դարձել է 25 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ: