«Շալկեի» և «Լոկոմոտիվի» նախկին հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանը պայմանագիր է կնքել պերուական «Ալյանս Լիմա» ակումբի հետ:
36-ամյա պերուացին նոր թիմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ Ֆարֆանը լքեց «Լոկոմոտիվը» 2020 թվականի ամռանը և այդ ժամանակվանից ի վեր գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: