«Լոկոմոտիվի» հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, հաղորդում է Baza-ն։
35-ամյա պերուցի ֆուտբոլիստը առաջին ֆուտբոլիստն է ՌՊԼ-ի, ով վարակվել է կորոնավիրուսիով։
Լրագրող Իվան Կարպովի տեղեկություններով՝ Ֆարֆանի մոտ կորոնավիրուսը ախտորոշվել է մայիսի 15-ին։ Ֆուտբոլիստը թոքաբորբ ունի։
Մարտի 22-ից Ֆարֆանը ինքնամեկուսացման մեջ էր Մերձմոսկովյան շրջանի իր առանձնատանը։
«Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Անատոլի Մեշերյակովը հաստատել է, որ Ֆարֆանը վարակվել է կորոնավիրուսով։