«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, ցանկանում է վերադառնալ ԱՊԼ: Այս մասին հայտնել է նրա գործակալը, տեղեկացնում է Globo-ն:
«Շատերը գիտեն, որ ես «Արսենալի» երկրպագու եմ, բայց դա ոչինչ չի նշանակում:
Չեմ պատրաստվում ազդել Ֆելիպեի որոշման վրա: Նա երազում է ԱՊԼ վերադառնալու մասին»,- ասել է Կոուտինյոյի գործակալը:
Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ: