«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Պատրիս Էվրան Sky Sports-ի եթերում մեկնաբանել «Լիվերպուլի»՝ երկրագուների հետ չեպիոնությունը տոնել չկարողանալը կորոնավիրուսի համավարակի պատճառով.
«Կարծում եմ՝ 30 տարի անց արդեն ժամանակն էր, որ «Լիվերպուլը» հաղթեր լիգայում: Բայց այո, ես ուրախ եմ, որ նրանք չեմպիոնությունը չեն կարողանա տոնել երկրպագուների հետ»,- ասել է Էվրան:
Էվրան ավելիվաղ պատմել էր, որ իրեն սպառնացել են սպանել «Լիվերպուլի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով:Էվրան Սուարեսին մեղադրում էր ռասիզի մեջ ու հրաժարվել էր սեղմել նրա ձեռքը:
Հիշեցնենք՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ու մարզիչներն ԱՊԼ-ի 37-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղից հետո (5-3) պարգևատրվել են չեմպիոնական մեդալներով ու Գավաթով: