ԱՊԼ-ի նախավերջին՝ 37-րդ տուրի շրջանակում կայացավ կենտրոնական՝ «Լիվերպուլ»-«Չելսի» հանդիպումը:
«Լիվերպուլը» վաղուց ապահովել է չեմպիոնությունը, իսկ «Չելսին» պայքարում է ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի ուղեգրի համար՝ հեռակա պայքար մղելով «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Լեսթերի» հետ:
23-րդ րոպեին հաշիվը բացեց Նաբի Կեյտան: 38-րդ րոպեին Ալեքսանդր-Առնոլդը տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով մեծացրեց «Լիվերպուլի» առավելությունը: 5 րոպե անց Վեյնալդումը հաշիվը դարձրեց խոշոր՝ 3-0: Առաջին խաղակեսի վերջում Ժիրուն կրճատեց հաշվի տարբերությունը: 55-րդ րոպեին Ֆիրմինոն խփեց խաղի 5-րդ գնդակը՝ 4-1: 6 րոպե անց փոխարինման մտած Աբրահամը խփեց «Չելսիի» երկրորդ գնդակը՝ 4-2: 73-րդ րոպեին Պուլիշիչը հերթական գնդակն ուղարկեց Ալիսոնի դարպասը: 85-րդ րոպեին Չեմբեռլենը դրեց խաղի վերջակետը՝ 5-3:
Այս խաղից հետո «Լիվերպուլն» ունի 96 միավոր, իսկ «Չելսին» 63 միավորով 4-րդ տեղում է: Լեմպարդի թիմը վերջին տուրում կմրցի «Վուլվզզի» հետ, իսկ «Յունայթեդն» ու «Լեսթերը» կմրցեն միմյանց հետ: