«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է FIFA 21-ի շապիկին հայտնվելը։
«FIFA-ի շապիկին լինելը երազանք էր, որը իրականություն դարձավ։ Բոնդի և Կլերֆոնտենի ակադեմիայից մինչև աշխարհի առաջնությունը, սա ևս մեկ նվաճում էր ինձ համար։
Ես խաղում եմ այս խաղը փոքր տարիքից, և ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել նոր սերնդի ֆուտբոլիստներին ու լինել բազմաթիվ հիասքանչ խաղացողների կողքին, որոնց հետ հիմա ես կիսում եմ այս պատիվը»,-Մբապեի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մբապեն դարձել է FIFA 21-ի դեմքը՝ ներկայացնելով սովորական հանդեսը, Champions Edition և Ultimate Edition-ները։
Հավելենք, որ բացի Մբապեից մենյուում ներկայացված են նաև Տրենտ Ալեքսանդև-Առնոլդը («Լիվերպուլ»), Ժոաու Ֆելիշը («Աթլետիկո») և Էրլինգ Հոլանդը («Բորուսիա» Դորտմունդ)։