«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին մեկնաբանել է գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ պայմանագրի երկարաձգումը մինչև 2022-ի ամառ:
«Ստեֆանոն մեր մարզիչը դարձավ շատ դժվար պահին: Միշտ ասել ենք, որ ժամանակ է պահանջվելու՝ տեսնելու նրա աշխատանքի արդյունքները, և մենք ապացուցել ենք, որ որակը և պրոֆեսիոնալիզմը միշտ տալիս է իր արդյունքները:
Ստեֆանոն հենց նա է, ով պետք է գլխավորի այս թիմը, որին մենք ուզում ենք տեսնել: Մենք ունենք հաջողակ երիտասարդ թիմ, որը հաղթանակների քաղց ունի», — Մալդինիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: