ԱՊԼ-ի 37-րդ տուրի շրջանակում «Արսենալը» պարտվեց «Աստոն Վիլային» (0-1) և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:
7-րդ դիրքում ընթացող «Տոտենհեմից» Միկել Արտետայի թիմը հետ է մնում 5 միավորով ու այլևս չի կարող հասնել իր «ոխերիմ բարեկամներին»:
Սա լոնդոնյան ակումբի գրանցած ամենավատ արդյունքն է ՝ սկսած 1994/95 թվականներից: Այդ մրցաշրջանում «Արսենալը» զբաղեցրել էր 12-րդ հորիզոնականը:
Հաջորդ մրցաշրջանում թիմը գլխավորեց Արսեն Վենգերը և հենց այդ տարի հաղթեց ԱՊԼ-ն: