«Չելսին» ցանկանում է փոխանակման տրանսֆեր առաջարկել «Բարսելոնային»։
Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ «կապույտները» ցանկանում են թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագային փոխարինել «կապտանռնագույնների» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենով։
Լոնդոնյան ակումբը բացի Կեպայից կատալոնական ակումբին նաև գումար է վճարելու։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» մտադիր է նոր դարպասապահ գնել անկախ նրանից, թե Կեպան կմնա, թե ոչ։