Իտալական Ա Սերիայի 11-րդ տուրում «Տորինոն» ընդունել էր «Յուվենտուսին»: Խաղն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ «ծեր սինյորայի»:
Երկրորդ խաղակեսում տարօրինակ դրվագ եղավ: 65-րդ րոպեին «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գտնվելով մրցակցի տուգանային հրապարակում, անցավ մրցակցի պաշտպան Արմանդո Իցցոյի կողքով և արմունկով թեթև հրեց նրան: Պաշտպանն ընկավ խոտածածկին ու սկսեց գալարվել ցավից՝ պահանջելով հանդիպման մրցավարից՝ հեռացնել պորտուգալացուն: Մրցավարը դրվագի համար չպատժեց ո´չ Ռոնալդուին, ո´չ Իցցոյին: