«Ռեալը» ոչ-ոքի է խաղացել «Բետիսի» հետ իսպանական Պրիմերայի 12-րդ տուրի խաղում, որը կայացել է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել:
Այսպիսով, «Ռեալը» Զինեդին Զիդանի գլխավորությամբ առաջին անգամ է տնային խաղն ավարտել գոլազուրկ ոչ-ոքիով (բոլոր մրցաշարերում): Այս մասին հայտնում է Opta Jose-ը:
«Ռեալը» 22 միավոր է վաստակել 11 տուրից հետո ու առաջին հորիզոնականը կիսում է «Բարսելոնայի» հետ:
1 — Real Madrid have drawn 0-0 at Santiago Bernabéu in all competitions for the first time under Zinedine Zidane. Novelty. pic.twitter.com/VfRksN2muH
— OptaJose (@OptaJose) 2 ноября 2019 г.