«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Էդեն Ազարի և Գարեթ Բեյլի մասին։ «Գրանադայի» դեմ խաղում (2-1) նրանք դաշտ դուրս չեկան։
«Ազա՞րը։ Ֆուտբոլիստը պետք է շատ լավ պատրաստ լինի խաղալու համար, սակայն նա այդ վիճակում չէ։ Բարդ իրավիճակ է, բայց ես հույս ունեմ, որ հինգշաբթի նա պատրաստ կլինի 100 տոկոսով ու կօգնի թիմին։
Բե՞յլը։ Ես նրանից բողոքներ չեմ ստացել։ Դեռևս կա երկու հանդիպում»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։
Հաջորդ տուրում «Վիլյառեալին» հաղթելու դեպքում «Ռեալը» կհռչակվի Իսպանիայի չեմպիոն։