«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կարող է շարունակել կարիերան Իտալիայում կամ Անգլիայում:
ESPN-ի տեղեկություններով, «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը» հետաքրքրված են 29-ամյա խաղացողի ծառայություններով: Հնարավոր գործարքի գումարը գնահատվում է մոտ 35 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացուն ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլը»:
2013 թվականին Ալկանտարան «Բարսելոնայից» տեղափոխվեց «Բավարիա»՝ 25 միլիոն եվրոյի դիմաց: 2019/20 մրցաշրջանում ֆուտբոլիստը մյունխենյան թիմի կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ իրհաշվին գրանցելով երեք գոլ և երկու գոլային փոխանցում: Կիսապաշտպանի պայմանագիրը լրանում է 2021 թվականի հուլիսին: