Calciomercato-ն հայտնում է, որ «Միլանը» ակտիվորեն հետաքրքրված է «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունով:
Ավելի վաղ «Լացիոն» ու «Նապոլին» ևս հետաքրքրված էին իրանցի հարձակվողով, իսկ ևս մեկ հավակնորդ նշվում էր նաև «Վալենսիան» :
Վերջերս հայտնի էր դարձել, որ Սանկտ Պետերբուրգի ակումբը ցանկանում է ստանալ 30 միլիոն եվրո Ազմունի տրանսֆերի դիմաց:
Իր հերթին «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբայի գործակալ Ալեքսանդր Մանյակովը հերքել է այն տեղեկությունը, որ Ձյուբան կարող է տեղափոխվել թուրքական «Ֆեներբախչե»։