«Ռեալը» չափազանց մոտ է Իսպանիայում 34-րդ չեմպիոնությանը։ Եթե Լա լիգայի մնացյալ երեք տուրերում 9 հնարավորից Զիդանի թիմը վաստակի 5 և ավել միավոր «Ռեալը» կհռչակվի Իսպանիայի չեմպիոն։
Libertad Digital-ը տեղեկացնում է, որ «Ռեալը» այս պահին քննարկումների մեջ է Մադրիդի քաղաքապետի հետ։ «Արքայական» ակումբում ուզում են հասկանալ, թե տիտղոսը նվաճելուց հետո ինչպես է անցկացվելու տոնակատարությունը Սիբելյաս հրապարակում։
Ակնհայտ է, որ համաճարակային այս իրավիճակում «Ռեալը» ստիպված կլինի պահել անվտանգության բոլոր կանոնները։ Քննարկումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ «Ռեալը» 80 միավոր ունի 35 տուրից հետո ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» երկրորդն է վաստակած 76 միավորով։