Այսօր՝ հուլիսի 10-ին, Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյուքներով ձևավորվեցին հետևյալ զույգերը։
«ԼԱՍԿ»/ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Իստանբուլ»/ «Կոպենհագեն»
«Ինտեր»/ «Խետաֆե» — «Ռեյնջերս»/ «Բայեր»
«Վոլֆսբուրգ»/ «Շախտյոր» — «Այնտրախտ»/ «Բազել»
«Ռոմա»/ «Սևիլյա» — «Օլիմպիակոս»/ «Վուլվերհեմփթոն»
Քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը անցկացվելու է Գերմանիայում՝ օգոստոսին: Բոլոր զույգերում կկայանա մեկ հանդիպում: Խաղերն անցկացվելու են չորս մարզադաշտերում՝ Քյոլնում, Դույսբուրգում, Դյուսելդորֆում և Գելսենկիրխենում:
Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կայանալու են համապատասխան թիմերի տնային մարզադաշտերում։ Միայն «Ինտեր» – «Խետաֆե» և «Սևիլիա» – «Ռոմա» հանդիպումները կկայանան Գերմանիայում, քանի որ առաջին խաղերը հետաձգվել էին։
1/8 եզրափակիչ պատասխան խաղեր – օգոստոսի 5-6
1/4- օգոստոսի 10-11
1/2- օգոստոսի 16-17
Եզրափակիչ – օգոստոսի 21