«Վալենսիայի» վինգեր Ֆերան Տորեսը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Cadena Ser-ի փոխանցմամբ՝ իսպանացի երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։
Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկության չեմպիոնները պատրաստ են 20-ամյա ֆուտբոլիստին շահութաբեր պայմանագիր առաջարկել, երբ տրանսֆերային պատուհանը բացվի։
Տորեսը «Վալենսիայի» կազմում մասնակցել է 41 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։