«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին, ում մասին լուրեր են շրջանառվում, որ պատրաստվում են լքել թիմը, կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» իր նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մոտ: Այս մասին Twitter-ում հայտնել է Fox Sports-ի արգենտինացի լրագրող Քրիստիան Մարտինը:
«Կա իրական հավանականություն, որ Լեո Մեսսին հեռանա «Բարսելոնայից» և տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Դա հաստատում են Կատալոնիայի և Անգլիայի իմ բազմաթիվ աղբյուրները:
Գործարքի բոլոր մարզական և ոչ միայն մարզական պայմանները դրական կլինեն ներգրավված բոլոր կողմերի համար»,- գրել է Մարտինը:
Ավելի վաղ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն անդրադարձել է մամուլում այսօր շրջանառվող լուրերին, որոնց համաձայն՝ Մեսսին կարող է հեռանալ «Բարսելոնայից»։