«Չելսիի» հարձակվող Վիլիանը մեկնաբանել է ԱՊԼ 32-րդ տուրում՝ «Վեսթ Հեմից» կրած 2-3 հաշվով պարտությունը։
Նշենք, որ հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել այդ խաղում։
«Այդ արդյունքը մեզ շատ հիասթափեցրեց։ Պլանավորում էինք հաղթել, բայց 3-րդ տեղ բարձրանալու շանսը բաց թողեցինք։ Հիմա մեզ շաբաթ օրը կայանալիք խաղն է սպասվում, պետք է տանը հաղթենք։ Հիմա բողոքելու ժամանակը չէ։
Պետք է յուրաքանչյուր խաղ անցկացնենք այնպես, ասես դա եզրափակիչ է ու ամեն ինչ անենք մրցաշրջանի արդյունքներով ՉԼ-ում հայտնվելու համար։ Մենք արժանի ենք առաջին քառյակում մրցաշրջանն ավարտելուն։ «Չելսին» պիտի պահպանի այս դիրքը»,- Վիլիանի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։
Լոնդոնցիներն այս պահին 4-րդ տեղում են։