Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Վիլիանը հեռանում է ակումբից, հայտնում է Sky Sports:
Ըստ աղբյուրի, բրազիլացին համաձայնել է խզել պայմանագիրը, որի միջոցով «Արսենալը» կխնայի 20 մլն ֆունտ: Այդքան գումար Վիլիանը վաստակելու էր առաջիկա 2 տարվա ընթացքում՝ պայմանագրի համաձայն:
Պահեստայինների նստարանը «մաշեցնելու» փոխարեն, Վիլիանը պայմանագիր է կնքել «Կորինտիանսի» հետ, որտեղ 70 սոկոսով ավելի քիչ կվաստակի, քան «Արսենալով»: