«Արսենալի» ղեկավարությունը որոշեց բաժանվել կիսապաշտպան Վիլիանից:
Լրագրող Կրիստիանա Ստրիտան հայտնում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2023 թվականի ամառ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիլիանը ցանկանում է տեղափոխվել բրազիլական «Կորինտիանս»: