«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է «Բրեշիայի» դեմ տարած 6-0 հաշվով հաղթանակից հետո։
«Մենք 6 գոլ խփեցինք ու ոչ մի հատ բաց չթողեցինք, այնպես որ սա կարող է գոհացուցիչ լինել։
«Ինտերի» խաղերում միշտ դրական պահեր կան, բայց կան մարդիկ, որոնք ուզում են բաժակը կիսով չափ դատարկ տեսնել, ոչ թե կիսով չափ լիքը։ Նրանք ուզում են խնդիրներ ստեղծել, բայց ես ուշադրություն չեմ դարձնում։ Գրոհեք ինձ վրա, այլ ոչ ակումբի կամ իմ խաղացողների։
Մենք քրտնաջան աշխատում ենք։ Կարանտինի մեծ մասում մենք տակտիկական նոր գաղափարների վրա ենք աշխատել, ու ինձ դուր եկավ թիմի խաղը, որովհետև տեսա, որ դրանք իրացվում են։
Արդյունքը միշտ չէ, որ համապատասխանում է խաղամակարդակին, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ վատ է»,-Կոնտեի խոսքերն է փոխանցում DAZN-ը։
Միլանցիները Ա Սերիայի 29 տուրերից հետո երրորդ տեղում են։