Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Վեստ Արմենիա» ակումբը միակողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը դարպասապահ Սոսլանբեկ Արշիևի, պաշտպաններ Տամերլան Կուչիևի, Դանիլ Կոշելևի, Գեորգի Ջիգկաևի և կիսապաշտպան Իբրահիմ Բազաևի հետ։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Վերոնշյալ ֆուտբոլիստներին մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայի ընթացքում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 29 տուրից հետո «Վեստ Արմենիան» մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ անցկացրած 27 խաղից հետո վաստակելով 66 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Վանին» թիմը զիջում է 1 միավորով: Առաջատարը «Լոկոմոտիվն» է, որի ակտիվում 70 միավոր կա: