«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆելիշ Կորրեան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսում»: Ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ խաղացողը այսօր բուժզննում կանցնի թուրինյան ակումբում:
19-ամյա պորտուգալացին 2019-ի ամռանը «Սպորտինգից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», իսկ 2019/20 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «ԱԶ Ալկմարում» :
2019-ին Կորրեան, որը հաճախ խաղում է հարձակման աջ եզրում, օգնեց Պորտուգալիայի հավաքականին հասնել Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ, որտեղ պորտուգալացիները պարտվեցին իսպանացիներին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուր Ռամոսը ևս ժամանել է Թուրին: Մոտակա մի քանի ժամվա ընթացքում բրազիլացին բուժզննում կանցնի, որից հետո կկարողանա պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հետ: