«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերը, որին ակումբի երկրպագուներն Աստված են անվանում, իր մականունը «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին տալու պատրաստակամություն է հայտնել, որի գլխավորությամբ թիմը 30 տարվա դադարից հետո չեմպիոն դարձավ։
«Կարծում եմ՝ ստիպված կլինեմ հրաժարվել Աստված մականունից ու այն Յուրգենին տալ։ Հիմա հենց նրան կարելի է Աստված կոչել, այնպես չէ՞։
Ինձ հիանալի եմ զգում։ Գիտեմ, որ մենք վաղուց «Լիվերպուլում» չենք խաղում, բայց այստեղ լինել ու հետևել նրան, ինչ տեսանք անհավանական է։ Յուրգենի գալու պահից խաղացողները նրանից վստահություն են տեսել։ Նրանք ամեն խաղի դաշտ են դուրս գալիս հաղթանակի ու այն հավատով, որ ոչ ոք չի կարող իրենց գերազանցել»,- Ֆաուլերի խոսքերն է փոխանցում Goal-ը։