Համացանցում հայտնվել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստների արձագանքը «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանի գոլին Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (2-1):
Հանդիպման 78-րդ րոպեին բրազիլացին հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը, նրա գոլը հաղթական դարձավ լոնդոնցիների համար: Այս արդյունքը «Սիթիին» զրկեց «Լիվերպուլին» միավորներով հասնելու հնարավորությունից և ավտոմատ կերպով ԱՊԼ-ի ավարտից 7 տուր առաջ մերսիսայդյան ակումբը դարձավ Անգլիայի չեմպիոն:
Celebrations are go! 💪
— Football on BT Sport (@btsportfootball) June 25, 2020
The Liverpool squad go wild as Willian scores the penalty that secures their first league title in three decades. pic.twitter.com/FujgSX3ZhR