Անգլիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Սաութհեմփթոնը» ընդունել էր «Արսենալին»։
20-րդ րոպեին Էդվարդ Նկետիան բացեց հանդիպման հաշիվը՝ օգտվելով տանտերերի դարպասապահ Ալեքս ՄաքՔարտիի կոպիտ սխալից։
87-րդ րոպեին Ժոզեֆ Ուիլոքը կրկնապատկեց «զինագործների» առավելությունը։ «Արսենալը» հաղթեց 2-0 հաշվով։ Միկել Արտետայի թիմը դադարից հետո առաջին հաղթանակը տարավ։




























































