Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է 27-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ հանդիպման մասին (3-3), տեղեկացնում է Football Italia-ն:
«Կարծում եմ, որ մենք պետք է հաղթեինք այս խաղում: Հանդանովիչը մի քանի դրվագում պարզապես փրկեց մեզ:
Անչափ հիասթափված եմ, տղաները ՝ նույնպես: Կատարած ողջ աշխատանքն ընկավ ջուրը:
Պետք է ավելի ուշադիր լինենք. այսպես չի կարող շարունակվել»,- ասել է Կոնտեն:
Կոնտեի գլխավորած թիմն իր ակտիվում ունի 58 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: