Հունիսի 24-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի 28-րդ տուրի հանդիպումները։
«Շիրակ 2»-ը ընդունել էր Երևանի «Լոկոմոտիվին» ու ջախջախիչ պարտություն կրեց՝ 6 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը։
Գոլերը հեղինակեցին Յուրի Գլուշուկը,Սերգեյ Դյաչուկը,Կարապետ Մանուկյանը(դուբլ),Մակսիմ Լիտովչենկոն,Մակսիմ Պրիադունը։
Օրվա մյուս խաղում Երևանի «Անին» ընդունել էր «Վանին»։ Տանտերերը 8 անգամ ստիպված եղան գնդակը հանել սեփական դարպասից ու միայն մեկ անգամ կարողացան մրցակցին ստիպել նույնն անել։
Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձան Ղուկաս Պողոսյանն ու Վիլֆրիդ Եզան, մեկական անգամ էլ աչքի ընկան Բատրադզ Տեդեևն ու Ստանսիլավ Եֆիմովը։ Տանտերերի կազմում հեղինակության գնդակը խփեց Նիկիտա Շումեյկոն։
Օրվա խաղերից մյուս երկուսում ֆուտբոլային հաշիվներ գրանցվեցին։ Մրցում էին «Սևանն» ու «Արարատ 2»-ը։ Խաղն ավարտվեց 2-3 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի ընկան Մատեուս Լոպեսն ու Արամ Լոռեցյանը։ Հյուրերի կազմում գոլերը հեղինակեցին Ռուսլան Ավագյանը, Զավեն Բադոյանն ու Դավիթ Բաղդասարյանը։
Մյուս խաղում «Դիլիջանն» ընդունել էր «Լեռնային Արցախին» ու հաղթեց 4-2 հաշվով։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մակսիմ Կուբան, մեկական անգամ էլ աչքի ընկան Էդգար Մկրտչյանն ու Դավիթ Հակոբյանը։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Մարատ Կարապետյանը։