Ղազախական «Կայրաթի» նորաթուխ հարձակվող Վագներ Լավը խոսել է ռուսական ԲԿՄԱ չկայացած տեղափոխության մասին, հաղորդում է Sport Express-ը:
«Ցավում եմ ՝ չկարողացա վերադառնալ մի ակումբ, որն այնքան հարազատ է ինձ:
Ուրեմն, Աստված այդպես ցանկացավ: Միգուցե, դեռ հնարավորություն կունենամ խաղալ ԲԿՄԱ-ի կազմում»:
Հարձակվողը չի բացառել, որ «Կայրաթից» հետո կարող է վերադառնալ մոսկովյան ակումբ և այնտեղ ավարտել իր ֆուտբոլային կարիերան:
«Սա իմ երազանքն է: Անչափ երջանիկ կլինեմ, եթե դա տեղի ունենա ,- ասել է Վագները:
Հիշեցնենք, որ 36-ամյա հարձակվողը 2004-2012, 2013 թվականներին հանդես է եկել ԲԿՄԱ-ում: Վագները համարվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն լեգիոներներից մեկը։ 2008-ին նա իր խփած 20 գոլով դարձավ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն։ ՌՊԼ-ում անցկացրած 169 խաղում խփել է 85 գոլ, կատարել 38 գոլային փոխանցում։
Մոսկվայի ԲԿՄԱ-ում Վագների չորրորդ անգամ հայտնվելը գրեթե լուծված էր համարվում։ Եվ հատկապես ռուս ֆուտբոլասերների համար շատ անսպասելի էր տեղեկությունը, որ Վագների տրանսֆերի ընտրությունը կայացել է հոգուտ ղազախական «Կայրաթի»։
Հավելենք, որ «Կայրաթում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի անդամ Կամո Հովհաննիսյանը: