Իտալիայի նորընծա գավաթակիրը հաղթանակով մեկնարկեց Իտալիայi վերսկսված առաջնությունում: «Միլանը» երեկ հաղթել ու հավասարվել էր «Նապոլիին», այդ իսկ պատճառով, նեապոլիտանական ակումբին այս խաղում միայն ու միայն հաղթանակ էր անհրաժեշտ:
«Վերոնայի» դեմ խաղի 38-րդ րոպեին Գատուզոյի թիմը Միլիկի ջանքերով առաջ անցավ հաշիվ մեջ: Վտանգավոր հաշիվը պահպանվեց մինչև 90-րդ րոպեին, երբ Լոզանոն երկրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը՝ դնելով խաղի վերջակետը՝ 2-0:
«Նապոլին» այս պահին ունի 42 միավոր ու 6-րդն է, իսկ «Վերոնան» 38 միավորով 8-րդ տեղում է: