«Բորուսիա» Դորտմունդի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։
28-ամյա գերմանացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Աթլետիկոն»։ Այս մասին գրում է Bild-ը։ Մադրիդյան թիմը պատրաստվում է տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Գյոտցեին, ինչը 5 անգամ քիչ է «Բորուսիայում» վաստակած աշխատավարձից։
Գյոտցեի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ ավարտվում է այս ամառ, ու ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել համաձայնությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Գյոտցեն «Բորուսիայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ։