«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է թիմի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ համաձայնագիրը գործելու է մինչև 2025 թվականի հունիսը։ Պայմանագրում կա դրույթ, որի համաձայն այն հնարավոր է երկարաձգել ևս մեկ տարով։
Մաքթոմինայը «Յունայթեդի» ակադեմիայի սան է։ Նա նշել է իր նորամուտը ՄՅՈՒ-ի կազմում 2017 թվականին «Արսենալի» դեմ խաղում։
23-ամյա կիսապաշտպանը 75 հանդիպման է մասնակցել թիմի հիմնական կազմում՝ դանռալով 6 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Մաքթոմինայը 21 խաղերում 4 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել։