Daily Mail-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Վիլյանին:
«Մանչեսթեր Յունայթեդը» 31-ամյա կիսապաշտպանին պայմանագիր է առաջարկել: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև հունիսի 30-ը, ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել պայմանագիրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» նույնպես հավակնում է Վիլյանին:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է նաև «Բավարիայի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյի ծառայություններով: