Պարագվայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը համեմատել է «Նապոլիի» և Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
«Մեսսին, անկասկած, մոլորակի լավագույն խաղացողն է: Մարադոնան չի նվաճել Մեսսիի նվաճած տիտղոսների նույնիսկ մեկ տոկոսը: Արգենտինացիները պետք է շնորհակալություն հայտնեն Մեսսիին, ոչ թե Իսպանիան, այլ Արգենտինան ընտրելու համար: Հաճելի է նրան դիտել որպես ֆուտբոլիստ», – Չելավերտի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Իր կարիերայի ընթացքում Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսի», «Բարսելոնայի», «Նապոլիի», «Սևիլիայի» և «Նյուելս Օլդ Բոյսի» կազմում: Արգենտինայի հավաքականի կազմում նա անցկացրել է 91 հանդիպում և խփել 34 գոլ:
2019 թվականին Մեսսին սահմանեց համաշխարհային ռեկորդ՝ 6-րդ անգամ ստանալով «Ոսկե գնդակը»: Ավելի վաղ արգենտինացին ստացել էր հեղինակավոր մրցանակը 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին: