«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է հարձակվող Մոհամեդ Սալահի ու պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի բացակայությունը ԱՊԼ 30-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղում։
«Որոշ խաղացողներ չկարողացան նախորդ շաբաթ մարզվել։ Նրանք մարզվել են, բայց ոչ թիմի հետ, ինչպես Մոն ու Ռոբբոն։
Բայց երեկ նրանք մարզման էին ու երկուսն էլ լավ տեսք ունեին։
Ահա թե ինչու Սալահը կազմում է (խաղը պահեստայինների նստարանից է սկսում), իսկ Ռոբերտսոնը՝ դեռ ոչ, բայց չորեքշաբթի կազմում կլինի»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։