Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի առաջնությունում վաղաժամ ապահովել է չեմպիոնությունը:
27-րդ տուրում 3-2 հաշվով հաղթելով «Ալեքսանդրիային», 13-րդ անգամ նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը, 4-րդն՝ անընդմեջ: «Շախտյորն» ունի 71 միավոր, իսկ մոտակա մրցակից «Դինամոն»՝ 51 միավոր:
Այս նվաճումով «Շախտյորը» տիտղոսների քանակը հասցրեց 35-ի ու այժմ մեկ նվաճում ավել ունի «Դինամոյից»: