Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս մրցել է Դոնեցկի «Շախտյորի» հետ և ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը:
Հանդիպումը կայացել է Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում:
Այս հանդիպումից հետո թիմերը վաստակեցին իրենց առաջին միավորներն ու խմբում 3-րդ և 4-րդ հորիզոնականներն են զբաղեցնում:
Հիշեցնենք՝ առաջին տուրում «Ինտերը.» 0-1 հաշվով պարտվել էր «Ռեալին», իսկ «Շախտյորը»՝ «Շերիֆին» (0-2):
D խմբի մյուս զույգի՝ «Շերիֆի» և Մադրիդի «Ռեալի» միջև հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 23:00-ին: Խաղը կկայանա Մոլդովայում: