«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Այդ մասին հայտնում է Transfermarketweb-ը։
«Ինտերը» հետաքրքրված է 23-ամյա բրազիլացու ծառայություններով: Նախկինում լուրերը ֆուտբոլիստին կապում էին «Յուվենտուսի» հետ:
Այս մրցաշրջանում Ժեզուսը Պրեմիեր լիգայում անցկացրել է 25 հանդիպում, խփել 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:
Ավելի վաղ լրագրող Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ «Ինտերը» բանակցություններ է վարում նաև «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի տրանսֆերի շուրջ: